Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մարիա Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի դիմումը Պուտինին

Մարիա Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի դիմումը Պուտինին
31.10.2020 | 20:47

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը:
«Ռոսիա 24»-ին հարցազրույցում Զախարովան ասել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի նկատմամբ իր պարտականություններն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք:


«Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, այդ հարցը կքննարկվի հավելյալ»,-ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ